Հասարակություն 

Մարիամ Փաշինյանն է, ինձ է պատասխանել. Արթուր Վանեցյանը՝ Ռամզան Կադիրովին. Սոցկայքային քննարկումներ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամը, ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով իր էջում պատասխանել էր նույն Մարիամի գրառմանը:

Մարիամ Փաշինյանը որոշել է, որ կարող է իր հայրիկի ձեռքից գեներալի կոչում ստացած ԱԱԾ նախկին տնօրենին դիմել «Արթուր ջան»-ով, ինչը չի վրիպել օգտատերերի աչքից:

«Արթուր Վանեցյանին «Արթուր ջան»-ով միայն Կադիրովն է դիմում»,-գրում են սոցկայքում:

«Մարիամ Փաշինյանն է, ինձ է պատասխանել»,-գրում է մեկ այլ օգտատեր՝ հրապարակելով նաև Վանեցյանի ու Կադիրովի լուսանկարը:

Եթե ոմանց կարծիքով Մարիամ Փաշինյանը համարձակ աղջիկ է ու իրավունք ունի հեռակա բանավեճի մեջ մտնել Վանեցյանի հետ ու իր մտքերը ձևակերպել այնպես, ինչպես ձևակերպել է, շատերի կարծիքով, Մարիամը պետք է հարգանք դրսևորի Վանեցյանի նկատմամբ, ով եղել է իր հայրիկի թիմակիցը:

Նույն շարքից