Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին առաջարկել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սիրիա Պուտինի այցի ընթացքում, երբ խոսք է գնացել Պավել առաքյալի կողմից Դամասկոս կատարած ուղու մասին, Ասադը կատակել է՝ եթե Թրամփը կրկնի այդ ճանապարհը, ապա նրա հետ «նույնպես ամեն ինչ լավ կլինի»: Դրան ի պատասխան՝ Պուտինն առաջարկել է Թրամփին հրավիրել Դամասկոս՝ նշելով, որ նա այդ ճանապարհը կհաղթահարի: Ասադը համաձայնել է, և Պուտինը խոստացել է փոխանցել հրավերն ԱՄՆ նախագահին: