Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո դուրս է եկել Կրեմլի շենքից և ռուսերենով պատասխանել լրագրողների հարցերին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը, փոխանցում է Լենտան։
«Շատ շնորհակալ եմ: Մինչ հանդիպում: Ամենայն բարիք։ Շնորհակալ եմ»,-ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ Պուտինի և Մերկելի հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում շաբաթ օրը՝ հունվարի 11-ին: Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները մասնավորապես քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը, Մինսկի համաձայնագրերի իրականացումը և Լիբիայում տիրող իրավիճակը: