Հանցագործին հետապնդելու ժամանակ ամերիկացի ոստիկանն ընկել է գնացքի տակ: Այս մասին հայտնում է The Atlanta Journal-Constitutionը:
Ջորջիա նահանգի Պոլկ շրջանի ոստիկանության սպա Էնդի Անդերսոնը պատասխանել է Ռոքմարտի ծայրամասում գտնվող տներից մեկում կողոպուտի մասին ահազանգին: Երբ նա ժամանել է դեպքի վայր, տեսել է երկաթգծի երկայնքով վազող տղամարդուն։
Անդերսոնը հետապնդել է հանցագործին, և չի լսել մոտեցող գնացքի ձայնը: Ոստիկանը հոսպիտալացվել է: Նա կոտրել է վեցը ող և ունի բազմաթիվ վնասվածքներ: