Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հայտարարել է, որ չի տեսել հստակ ապացույցներ այն մասին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին հարձակում է պատրաստում ԱՄՆ 4 դեսպանատների վրա, փոխանցում է CBS News-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սուլեյմանին սպանվել է, քանի որ հարձակում էր պատրաստում ԱՄՆ 4 դեսպանատան վրա:
Միևնույն ժամանակ Էսփերը չի հերքել, որ նման հարձակում կարող էր լինել:
«Նախագահը կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել: Նա ասել է, որ ենթադրում է: Ինչ վերաբերում է 4 դեսպանատների մասին ասվածին, ապա ես գեթ մեկ ապացույց չեմ տեսել: Ես ասել եմ՝ կիսում եմ նախագահի տեսակետը, որ նման հարձակում հնարավոր էր: Ես ենթադրում եմ, որ նրանց թիրախը կարող էին լինել դեսպանատները: Դեսպանատունը տվյալ երկրում ԱՄՆ ներկայության ամենացայտուն օրինակն է»,-ասել է Էսփերը: