Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն ասել է, թե որոնք են ԱՄՆ նպատակներն Իրանի հետ հարաբերություններում

analitik.am

Իրանի հետ հարաբերություններիում ԱՄՆ-ի նպատակներն են թույլ չտալ Թեհրանին ունենալ միջուկային զենք և թույլ չտալ իրանական իշխանություններին սպանել ցուցարարներին: Հնարավոր կլինի արդյո՞ք դրան հասնել բանակցությունների միջոցով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հետաքրքրում: Այս մասին վերջինս գրել է թվիթերյան իր էջում:

Թրամփը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի խոսքերը, որ պատժամիջոցներն ու ցույցերը կստիպեն իրանական իշխանություններին նստել բանակցային սեղանի շուրջ. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ նրանք բանակցությունների կնստեն, թե՝ ոչ: Դա նրանց որոշելու հարցն է, սակայն միջուկային զենք ու ցուցարարների սպանություն չի լինելու»,-գրել է Թրամփը:

Նույն բանը Թրամփը գրել է նաև պարսկերեն:

Նույն շարքից