«Օրատա Յուս» ակումբի ֆուտբոլիստ Անտուան Կամիլերին հարվածել է Մալթայի առաջնության մրցավարին: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Disclosed News-ի YouTube ալիքում:
Ըստ TVM-ի՝ «Սանատ Լայոնսի» հետ հանդիպման 90-րդ րոպեին Կամիլերին երկրորդ դեղին քարտն է ստացել և հրաժարվել հեռանալ դաշտից, ինչից հետո փորձել է հարձակվել մրցավարի վրա և նրանից վերցնել քարտերը, սակայն նրան կանգնեցրել են խաղացողները: Արդեն հեռանալով դաշտից՝ Կամիլերին հարձակվել է գլխավոր մրցավարի վրա և երկու անգամ հարվածել նրա դեմքին։ Միջամտել են ոստիկանության աշխատակիցները և հեռացրել ֆուտբոլիստին։