Իշխող ուժում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին քաղաքական հակառակորդ չեն համարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը, մասնավորապես, պատասխանելով հարցին, արդյո՞ք Արթուր Վանեցյանն իրենց համար քաղաքական հակառակորդ է, ասել է՝ ոչ:
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահը ՀՀ վարչապետի ու կաթողիկոսի հետ Ծիծեռնակաբերդում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: