Տեսանյութեր Քաղաքական 

Անանյանը գիտի, թե ինչ պետք է անել, որպեսզի պաշտոնյան չմտածի կոռուպցիոն մեխանիզմների և դրանց մեջ թաթախվելու մասին

ՊԵԿ-ում անցած տարի պարգևավճարների ֆոնդը կազմել է 5 միլիարդ դրամ, այս տարի կազմելու է 5,8 միլիարդ: Ի տարբերություն անցած տարվա, ինչու այս տարի նախորդ տարվա օրինակով մեծ աղմուկ չեղավ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ միշտ պարգևավճարներ ստացել են բոլորը. «Մենք հանրության հետ երկխոսելու և հանրությանը որոշակի կերպ ասելու անհրաժեշտություն ունեինք: Շատ դեպքերում հանրության մոտ բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում, ինչը լավ տեղ չի տանում: Մենք ուղղակի կարողացանք կառավարությունով խոսել հանրության հետ»:

Անանյանի խոսքերով, եթե պրոֆեսիոնալ անձնակազմ ունենալու ցանկություն կա, գոնե այդ անձնակազմի ու մասնավոր հատվածի միևնույն մանսագիտության մեջ պետք է մրցակցություն ապահովվի. «Մենք պետք է արժանապատիվ վաստակի չափ ապահովեինք, որպեսզի արտահոսք չլիներ, ինչը եղել է (2019 թվականին ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է, ետ է ընդունվել 600-ից մի փոքր պակաս մարդ)»:

ՊԵԿ նախագահը կարծում է, որ հանրության մոտ սուտ քննադատական խոսք չկա, քանի որ մարդիկ հասկացել են կառավարությանը՝ այն անձը, ով որոշումներ է կայացնում, պետք է ունենա այնպիսի վաստակ, որպեսզի միայն մտածի ճիշտ որոշումներ կայացնելու մասին. «Որպեսզի մարդը որևէ կոռուպցիոն մեխանիզմի մասին չմտածի, պետք է ունենա միջին վիճակագրական արժեքային համակարգ և վաստակի որոշակի չափ, որը կօժանդակի, որ այդ արժեհամակարգը չտուժի»:

Նույն շարքից