Հասարակություն 

Ամանորին 5 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Մոսկվա

Ամանորյա արձակուրդների ընթացքում մոտ 5 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Մոսկվա: Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքապետի խոսքերով՝ «բոլոր հյուրանոցները լիքն են եղել, կենտրոնում ազատ տեղեր չեն եղել»: Զբոսաշրջիկները եկել են աշխարհի տարբեր կետերից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Չինաստանից: Քաղաքային ծառայությունների աշխատանքի շնորհիվ, տոնակատարությունն անցկացվել է «առանց լուրջ արկածների», նշել է Սոբյանինը:

«World Travel Awards»-ի համաձայն, 2019 թվականին Մոսկվան ճանաչվել է զբոսաշրջության համար լավագույն քաղաքը՝ «Լավագույն տուրիստական ուղի․ Քաղաք» անվանակարգում։ Մայրաքաղաքի զբոսաշրջության հարցերով կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2010 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք է այցելել մոտ 12,8 միլիոն մարդ, իսկ 2018-ին՝ շուրջ 23,5 միլիոն: Անցած տարի՝ 25 միլիոն մարդ։

Նույն շարքից