Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավից տեսանյութ է հրապարակվել: Համապատասխան կադրերը ցուցադրվել են «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ, փոխանցում է Լենտան։
Սիրիայի օդային տարածքում Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռն ուղեկցել է Су-35С կործանիչը: Օդանավում Պուտինի հետ միասին եղել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ին այցելել է Դամասկոս: Այցի ընթացքում նա այցելել է Ռուսաստանի բանակի հրամանատարական կետ, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: