Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։
Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը այդ անվտանգության երաշխավորն է»,-նշում է Միրզոյանը: