Հասարակություն 

Հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան- Միլան երթուղով իրականացվող չվերթերը

Սույն թվականի հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան- Միլան երթուղով իրականացվող չվերթերը: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախատեսված է, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ին, եթե չառաջանան ուշացումներ:

Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը»,-գրում է նա իր էջում:

Նույն շարքից