Քաղաքական Միջազգային 

Վրաստանում Լավրովին սպառնացել են «ջերմ» ընդունելությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Վրաստան հնարավոր այցը վրդովմունքի ալիք է առաջացրել վրացական հասարակության շարքերում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Коммерсантъ»-ին:

Մայիս ամսին Թբիլիսիում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների հանդիպումը, որին պետք է մասնակցի Ռուսաստանի գերատեսչության ղեկավարը: Վրացական ընդդիմության պաշտոնյաները խոստացել են, որ Լավրովին դիմավորելու են զանգվածային բողոքներով և կոչ են անելու իշխանություններին նրա դեմ ընդունել «օկուպացիայի մասին օրենք»:

Մասնավորապես, Խորհրդարանի «Միասնական ազգային շարժում»-ի անդամ Ռոման Գոցիրիձեն սպառնացել է Ռուսաստանի նախարարին «ջերմ» ընդունելությամբ: Բացի այդ, նա անպատասխանատու է համարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունները, ովքեր համաձայնեցրել են անցած տարի ռուս քաղաքական գործիչների ժամանումը:

Նույն շարքից