Հայաստան Քաղաքական 

Լուծարել են ավագ եղբորս աշխատանքային հաստիքը. Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. Գևորգ Գրիգորյան «Հարգելի ընկերներ,

ինչպես բոլորիդ հայտնի է, ես տևական ժամանակ հանդես եմ գալիս սուր քննադատությամբ առողջապահության ոլորտում տեղի ունեցող անարդարությունների վերաբերյալ:

Ինձ որևէ կերպ բովանդակային կամ փաստարկված հակադարձելու հնարավորություն չունենալով, առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները լուծարել են ավագ եղբորս աշխատանքային հաստիքը: Նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատել եղբորս, սակայն իրենց քաղաքական իմպոտենցիայի «բուժումը» գտել են վարչական լծակի կիրառման մեջ` հույս ունենալով, որ կկարողանան ինձ լռեցնել:

Կասեմ հետևյալը` ոչ մի բժշկի համար հեշտ չէ աշխատավայր փոխել, բայց դա անհնարին էլ չէ, ուստի շուտով հավելյալ կտեղեկացնեմ եղբորս նոր աշխատավայրի մասին:

Առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները և մարիոնետները անցան թույլատրելի սահմանը և ինչպես բնորոշ է իրենց աշխատելաոճին, փորձեցին ներքաշել իմ ավագ եղբորը իրենց կեղտոտ խաղերի մեջ: Իրենք օգտագործեցին իրենց վերջին փամփուշտը...

Հ.Գ. տղերք, այլևս փամփուշտ չկա... սկսեք մտածել, թե ինչով եք արդարանալու, որովհետև դա հեշտ չի լինելու: Խոստանում եմ»:

Նույն շարքից