Հասարակություն 

Կոկորդիլոսաբուծության լույսն ու ստվերը․ Ինչու հրաժարվեցին կոկորդիլոսներից

Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում էր կոկորդիլոսաբուծարան հիմնել: Ի դեպ այս մասին նաև իր 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նշենք, որ «Արմոն» ՍՊԸ-ն Մասիսի տարածաշրջանի Դաշտավան համայնքում նախատեսում էր մոտ 20-30 հա տարածք վարձակալել, ներդրումներ կատարել և զարգացնել կոկորդիլոսաբուծությունը:

Դաշտավան համայնքի ղեկավար Վարդգես Խանաղյանն Analitik.am-ին տեղեկացրեց, որ ծրագրի հեղինակները հրաժարվել են համայնքի տարածքում կոկորդիլոսաբուծության գաղափարից. «Ոչ հող են վարձակալել, ոչ էլ վերցրել»,- ասաց Խանաղյանը:

Նա նշեց, որ թեման փակվել է, քանի որ որոշ հասարակական կազմակերպություններ դեմ էին կոկորդիլոսներ բուծելու գաղափարին։ Կային նաև փորձաքննությունների հետ կապված խնդիրներ, այդիսկ պատճառով ներդրումը տեղի չունեցավ:

Դաշտավանի համայնքապետը հավելեց՝ եթե կոկորդիլոսաբուծարանը կառուցվեր համայնքի համար դրական նշանակություն կունենար, քանի որ աշխատատեղեր կբացվեին, իսկ դպրոցի հետ կապված «Արմոն» ընկերությունը առաջարկներ ևս ուներ:

Հիշեցնենք, որ «Արմոն» ընկերությունը նախատեսել էր մինչև 500 աշխատատեղ բացել Դաշտավան համայնքում։ Բացի այդ վարձակալել 30 տարով անմշակ հողատարածքներ, հիմնել հանգստի և զվարճանքի գոտի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից