Կրեմլի պատերի մոտ մահացել է Ալեքսանդրյան պարտեզի աշխատակիցը, հայտնում է РЕН ТВ-ն: Ըստ հեռուստաալիքի, դա տեղի է ունեցել հունվարի 12-ին:
Հայտնի է, որ 64-ամյա տղամարդն աշխատավայրում պառկել է հանգստանալու համար և քնել: Այդ պահին նա նոպա է ունեցել: Գործընկերները շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի սուր անբավարարությունը:
Մահվան փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում։