Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնն ու Պուտինը որոշել են պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննարկել են Իրանի միջուկային գործարքի պահպանման հարցը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ, նախագահները նշել են բոլոր կողմերի զսպման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են նաև վերականգնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:

Նշվում է, որ բացի այդ, առաջնորդները քննարկել են Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությունը և Սիրիայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են լուծել նաև լիբիական հակամարտությունը, մասնավորապես, Բեռլինում անցկացնել միջազգային գիտաժողով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից