Հայաստանում մի շերտ կա, որն ընդունում է Սահմանադրության խախտմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վենդետայի փաստը՝ նշելով, որ իշխանությունները լավ են անում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:
«Սա ամենավտանգավոր շերտն է: Նրանք ասում են, որ իշխանությունները լավ են անում, երբ օրենքներն ու սահմանադրությունը խախտելով անձնական վրեժխնդրության են գնում, լավ են անում, որ բարոյական կամ տղայական մտածելակերպը խախտելով վրեժ են լուծում: Մենք պետք է այս վտանգավոր շերտի դեմ պայքարենք: Սա տգետների, անգրագետների ու աբիժնիկների շերտ է, որը երկիրը կքանդի, եթե չճնշես նրանց»,-ասաց Հարությունյանը:
Քաղաքական մեկնաբանի կարծիքով, վերոնշյալ շերտի մարդիկ թքած ունեն օրինականության, պետականության, ժողովրդավարության վրա ու անձնական վրեժխնդրության համար պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել: