Հասարակություն 

Աչաջուր համայնքի ծննդատան հարցը քննարկվում է. սպասում են Տավուշի մարզպետին

analitik.am

Այս պահին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում սպասում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ քննարկելու համայնքի ծննդատան աշխատանքային հետագա գործունեության հարցը: Այս մասին Analitik.am-ին հաղորդեց Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը:

Նշենք, որ Շիրակի մարզի Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի փակմանը զուգահեռ փակվում է նաև Աչաջուր համայնքի ծննդատունը: Ծննդատան փակման դեպքում աշխատակիցները կմնան առանց աշխատանք, իսկ Աչաջրի և հարակից համայնքի բնակիչները ստիպված են առողջական խնդիրների դեպքում մեկնել Իջևան քաղաք:

Նշենք, որ Աչաջուր համայնքում 2018 թվականին 111 ծնունդ է գրանցվել: Հիվանդանոցն ունի 28 աշխատակից:

Տեղեկություններ կան, որ որոշ բժշկական կենտրոններ փակվելու են, այդ թվում Մարալիկի, Աչաջրի, Վարդենիսի, Մասիսի և այլն: Իսկ թե ինչու, առողջապահական համակարգի զարգացումն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համայնքներում գործող ԲԿ-ները փակելով է տեսնում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից