Հաղորդավար Անդրեյ Պետրովը զրուցել է բլոգեր Վովա Գորյաինովի հետ, ով նաև հայտնի է որպես Վոլոդյա XXL: Զրույցի մեծ մասը վերաբերել է վերջերս հրապարակված տեսանյութում Գորյաինովի հայտարարությանը, որում նա ցանկություն է հայտնել գնդակահարել նույնասեռականներին:
Վերոնշյալ տեսանյութում գնդակահարության մասին Գորյաինովը խոսել է, երբ պատասխանել է հետևորդներից մեկի այն հարցին, թե ինչպես է նա վերաբերում նույնասեռականներին․ «Եթե ես հնարավորություն ունենայի կգնդակահարեի բոլոր այդ գարշահոտ մարդկանց: Ես չեմ հասկանում, թե ինչու են ընդհանրապես նրանք ապրում», - ասել է նա՝ հավելելով, որ դա առաջին դեպքը չէ, երբ նման կարծիք է հայտնում:
Վոլոդյա XXL-ը բացատրել է նույնասեռականների նկատմամբ բացասական վերաբերմունքը դաստիարակության տարբերությամբ․ «Ես չեմ մեծացել մայրաքաղաքում, ումը ներարկում են, որ նույնասեռական լինելը դա լավ է: Ես սովորական տղա եմ Կուրսկից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ իրեն դաստիարակել են ընկերներն ու փողոցը: Նա նաև նշել է՝ եթե Պետրովը (ով նույնասեռական է)ժամաներ Կուրսկ, ապա ընդհանրապես չէր կարողանա դուրս գալ փողոց։
Գորյաինովը շեշտել է, որ կոչ չի արել գնդակահարել նույնասեռականներին, այլ ընդամենը հայտնել է իր կարծիքը: Նա խոստովանել է, որ իր համար տհաճ է նստել Պետրովի կողքին և ափսոսանք հայտնել, որ նա ծնվել է: Գորյաինովը բացատրել է, որ տղան, իր կարծիքով, պետք է առնական լինի: