Քաղաքական 

ԼՀԿ-ն հանդիպել է ոստիկանապետի պաշտոնակատարի հետ

Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Արման Սարգսյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Նույն շարքից