Իրանի իշխանությունները հերքել են այն մեղադրանքները, թե Թեհրանը փորձել է թաքցնել ինֆորմացիան, որ կապ ունի ուկրաինական օդանավի կործանման հետ: Այս մասին հայտարարել է իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեին, փոխանցում է Ինտերֆաքսը:
«Այս սգո օրերի ընթացքում շատ քննադատական հայտարարություններ հնչեցին համապատասխան պաշտոնյաների և ինստիտուտների հասցեին… իշխանության որշ ներկայացուցիչների մեղադրեցին ստի և ողբերգության հանգամանքները թաքցնելու փորձի մեջ: Սակայն, անկեղծ ասած, դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:
Ավելի վաղ իրանական իշխանություններն ընդունել էին իրենց մեղավորությունը՝ հայտնելով, որ օդանավը խոցվել է մարդկային սխալի արդյունքում. Ինքնաթիռն ընկալվել է որպես թշնամական օբյեկտ: