Հասարակություն 

Հաճախ երեխաները դպրոց են գնում՝ իմանալով 1-2 դասարանների ծրագրերը, ինչը լավ չէ. Արայիկ Հարությունյան

Այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ Նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով մանկապարտեզներում կրթական ծրագրերի արդյունավետության մասին, հայտարարեց, որ ունենալու են ամբողջական վերահսկողություն. «Մենք հիմա այդ ծրագրերի նկատմամբ վերահսկողություն չունենք: Մանկապարտեզն օրվա ընթացքում կարող է երեք լրացուցիչ կրթական ծառայություն մատուցել: Երեխային սովորեցնում են անգլերեն, ռուսերեն, չգիտեմ էլ ինչ են սովորեցնում, այնինչ երեխան իրականում խաղալու, խաղերի միջոցով կրթության կարիք ունի»:

Հարությունյանի խոսքերով, լեզուների նկատմամբ որոշակի ընկալունակությունը կարելի է որոշակի ծրագրերի միջոցով իրականացնել. «Բայց մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ երեխան դպրոց է գնում արդեն 1-2 դասարանների ամբողջ ծրագիրն իմանալով: Նրա համար այլևս հետաքրքիր չէ դպրոցը: Պետք է իրականացնել տարիքին համապատասխան ծրագրեր: Ծնողները կարծում են՝ որքան շատ խմբակներ տանեն երեխային, այնքան շուտ նա կզարգանա, ինչն իրականում այդպես չէ: Դա իրականում երեխայի համար դպրոցում խնդիրներ է ստեղծվում»:

Նախարարի խոսքերով, երբ երեխան արդեն գիտի այն, ինչը պետք է սովորի դպրոցում, դպրոցն իրեն այլևս հետաքրքիր չի լինում, դրա համար պետք է բալանսավորել:

Նույն շարքից