ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ մինչև հիմա շարունակում է երթևեկել մետրոյով. «Ես շաբաթ-կիրակի շատ քիչ եմ օգտվում կամ գրեթե չեմ օգտվում ծառայողական ավտոմեքենայից»:
Հարցին, թե ինչու այլևս չի նկարվում, նախարարն ասաց, որ երբեք էլ չի նկարվել, քաղաքացիներն են նկարել ու հրապարակել. «Ես չեմ կարող ասել, թե հիմա ինչու չեն նկարում: Քաղաքացիներն այն ժամանակ նորանշանակ նախարարինհ մետրոյում տեսել են, ուրախացել են, նկարել են: Դա ինձ հետ կապ չունի»:
Հարությունյանի խոսքերով, երբ մետրոյի հրապարակումը եղավ, ինքն այն ժամանակ ասել է, որ հիմնականում օգտագործելու է ծառայողական ավտոմեքենան. «Ես հստակ ասել եմ այդ մասին: Դա օպերատիվություն է, արագություն է: Երբ ժամանակի խնդիր չկա, դուք ինձ կարող եք տեսնել ոտքով տարբեր գերատեսչություններ գնալիս: Ես ծառայողական ավտոմեքենայի մոլուցք չունեմ, ուղղակի ժամանակի հարց է լուծվում»: