Հայաստան Քաղաքական 

Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերին հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը:

1.Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։

2.Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։

3.Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։

4.Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Արցախի հարցում։

Եթե Արթուր Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, այլ ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի»:

 

Նույն շարքից