Գլխավոր Հասարակություն 

Սոֆյա Հովսեփյանի ու Կարեն Սարուխանյանի հարցը կքննարկեն Իմ քայլը խմբակցությունում

analitik.am

Հարցը քննարկվել է Իմ քայլը խմբակցության վարչության նիստի ժամանակ, առաջիկայում կքննարկվի նաև խմբակցության ներսում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով իր ու Իմ քայլի պատգամավոր Կարեն Սարուխանյանի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ վերջինս իրեն հորդորել էր ամուսնանալ:

«Տիկին Մակունցն անմիջապես կապ է հաստատել ինձ հետ  և իր վորդովմունքը հայտնել: Իրականում ես քայլեր չեմ ձեռնարկելու այս հարցում, թողնելու եմ, տեսնենք, թե ովքեր քայլեր կձեռնարկեն: Կարծում եմ, որ ԱԺ-ն ինքը պետք է ձեռնարկի նմանատիպ երևույթների վերացումը և հարցին մոտենա լրջությամբ: Այս հարցերը կարող են լինել շարունակական, ոչ թե իմ անձի հետ կապված, այլ՝ առհասարակ: Սրանք երևույթներ են, որոնց մենք դեմ ենք եղել»,-ասել է Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ էթիկայի հանձնաժողովի ստեղծում նախաձեռնի:

Մակունցը հայտարարել է, որ նման երևույթներն անթույլատրելի են ու դրանց պետք է վերջ տրվեն. «Լիլիթ Մակունցն այնպես էր խոսում՝ կարծես սա տեղի էր ունեցել ոչ թե ինձ, այլ իր հետ»:

 

 

Նույն շարքից