Մի շարք քաղաքական ուժեր իրենց ամբիցիաները չեն տարբերակում առհասարակ հասարակության վերաբեմունքից: Երբ այս կամ այն անձի մասին գրառում է լինելում, ելնելով իրենց շահերից՝ սկսում են գնահատել՝ դրական, կամ՝ բացասական: Սա իրապես անընդունելի է: Ես ոչ թե խոսել եմ Արշավիր Ղարամյանի մասին՝ որպես քաղաքական գործչի, այլ խոսել եմ մի մարդու մասին, ով կարևորագույն դեր է ունեցել ու ունի բանակի հարցում, Արցախի ազատագրման հարցում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ պատասխանելով քննադատություններին, որոնք եղան իր հրապարակումից հետո՝ կապված Արցախի ԱԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ:
«Այն մարդիկ, ովքեր հարձակումը գործեցին, փորձում են իրենց քաղաքական շահը գերադասել այն արժեքներին, ինչի մասին ես խոսել եմ: Դա զարմացնող ու անընդունելի վերաբերմունք էր: Որևէ մեկը չի ասում, որ անօրինականության դեմ աչք պետք է փակել, ով նման քայլ արել է, պետք է օրենքով պատասխանատվության ենթարկվի: Եթե պարզվի, որ նույն Ղարամյանը, ով անցած տարի իր հետախուզական ջոկատով կարևորագույն օպերացիա է իրականացրել, Շուշիի ազատագրման հարցում մեծ դերակատարում է ունեցել, անօրինական քայլ է արել, վերոնշյալը նրան չի ազատի պատասխանատվությունից»:
Հովսեփյանի խոսքերով, ազգի պահպանության համար մարդկանց ներդրումը պետք է գնահատվի իրենց կենդանության օրոք, ոչ թե հետմահու, ինչպես մշտապես: