Ռուսաստանը և Բելառուսը ձախողել են նավթի և նավթամթերքների տարանցման վերաբերյալ բանակցությունները: Նախատեսվում է, որ քննարկումը կշարունակվի մոտ ապագայում, հայտնում է Լենտան՝ հղում անելով БЕЛТА-ին:
«Առաջարկվել է բարձրացնել սակագինը գնաճի բաղադրիչի, ինչպես նաև կորցրած եկամուտների համար, որպեսզի այն փոխհատուցվի այս տարի», - պարզաբանել է Բելառուսի հակամենաշնորհային վարչության ներկայացուցիչը:
Նավթի և նավթամթերքների տարանցման հարցը պետք է լուծվի մինչև հունվարի 15-ը: Եթե դա տեղի չունենա, վերջնաժամկետը կհետաձգվի մինչև փետրվարի 1-ը: