Հասարակություն 

Օրենքով գող Չիչային մեղադրել են Ռուսաստանի գաղութից հանցավոր խմբավորումներին ղեկավարելու մեջ

20 տարի ազատազրկման դատապարտված օրենքով գող Չիչան անցնում է օրենքով գողերի մասին հայտնի հոդվածով հարուցված քրեական գործով: Այս մասին Լենտային հայտնել է ՌԴ ՔԿ Իրկուտսկի շրջանի  վարչության պաշտոնական ներկայացուցիչ Կարինա Գոլովաչևան:

Ըստ քննության, Թաթարստանի 49-ամյա բնակիչը, գտնվելով Իրկուտսկի շրջանի քրեակատարողական հիմնարկում (ИК-19), շարունակել է զբաղվել հանցավոր գործունեությամբ. Տարածել և պահպանել է հանցավոր աշխարհի ավանդույթները, ինչպես նաև օգտագործել օրենքով գող լինելու կարգավիճակը և ղեկավարել Ռուսաստանի տարածքում գտնվող խմբավորումները: Նրա գործողությունները նպաստել են այլ բանտարկյալների կողմից ռեժիմի խախտմանը:

Չիչան 20 տարվա ազատազրկման է դատապարտվել 2009 թվականին՝ երկու մարդու սպանության և երրորդի սպանության փորձի համար: Ըստ քննիչների, այդ հանցագործությունները կատարվել են 2003 թվականին՝ Իրկուտսկում:

Նույն շարքից