Հասարակություն 

Հայտնի է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին ընդունած ռուսաստանցի օլիգարխի անունը

Կանադայում գտնվող առանձնատունը, որտեղ արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլին անցկացրել են Սուրբ Ծնունդն ու Ամանորը, կարող է պատկանել ռուսաստանցի միլիարդատեր Յուրի Միլներին: Այս մասին գրում է The Times-ը։

Ռուսաստանի հետ Mille Fleurs-ի գույքի սեփականատիրոջ կապի մասին տեղեկություններն առաջին անգամ ստացվել են հարևանությամբ ապրող բնակիչներից, ինչպես նաև անշարժ գույքի նախկին գործակալի կողմից հրապարակված նյութերից, ով 2014 թվականին զբաղվել է առանձնատան վաճառքով:

Ըստ The Times-ի, Յուրի Միլները մի քանի տարի անընդմեջ ապրել է առանձնատանը, սակայն գույքի նկատմամբ նրա սեփականության փաստն անհնար է հաստատելը: Ըստ օլիգարխի պաշտոնական ներկայացուցչի, ոչ ինքը, ոչ գործարարը, ոչ էլ նրա ընտանիքի որևէ անդամ կամ նրա ընկերություններից որևէ մեկը չեն համարվում առանձնատան սեփաականատեր։

Նույն շարքից