«Microsoft» ընկերությունը դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի աջակցությունը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է Լենտան։
Հունվարի 14-ից դադարեցվում է համակարգի տեխնիկական աջակցությունը ցանկացած հարցով, ծրագրային ապահովման թարմացման, ինչպես նաև անվտանգության համակարգի արդիականացման և ամրագրման աշխատանքները: Windows 7-ը կշարունակի աշխատել համակարգիչների վրա, սակայն օգտագործողներին խորհուրդ է տրվում թարմացնել նորագույն Windows 10-ը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում թարմացնել սարքերը: