Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է Պուտինի և Բուշ կրտսերի պարի տեսանյութը

 

 

 

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է արխիվային տեսանյութ, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ժողովրդական պար են պարում բեմի վրա: Տեսանյութը նկարահանվել է երկու երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլին:

Հրապարակված կադրերում Պուտինը պարում է բեմի վրա, ԱՄՆ նախագահը պարում է ազգային տարազով պարային կոլեկտիվի անդամներից մեկի հետ: Երբ պարն ավարտվում է, Պուտինը համբուրում է պարողներից մեկի ձեռքը: Երկու նախագահներն էլ, ծիծաղելով, վերադառնում են իրենց սեղանի մոտ, որտեղ նրանց սպասում է Բուշի կինը՝ Լորան:

 

 

 

Նույն շարքից