Հասարակություն Սպորտ 

17 տարի առաջ. Ով էր «Բարսելոնայի» վերջին մարզիչը, ում հեռացրել էին մրցաշրջանի կեսից

analitik.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պաշտոնանկ արվեց: Կատալոնական գրանդի նոր գլխավոր մարզիչը «Բետիսի» նախկին մարզիչ Կիկե Սետյենն է, ում հետ կատալոնացիները 2,5 տարվա պայմանագիր են ստորագրել:

Այսպիսով, 2003 թվականից հետո առաջին անգամ «Բարսելոնան» գլխավոր մարզիչ է փոխում մրցաշրջանի կեսից: Այն ժամանակ պաշտոնից հեռացվել էր Լուի վան Գալը, ում թիմն առաջին հորիզոնականում գտնվողից հետ էր մնում 20 միավորով: Այդ մրցաշրջանում «Բարսելոնան» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Այս պահին կատալոնացիները մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականում են:

Նույն շարքից