Գլխավոր Հասարակություն 

Ով է մեղավոր. Ռուսաստանում հայերի ու աֆրիկացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

analitik.am

Նովոսիբիրսկում բախում է տեղի ունեցել «Գավառ» ռեստորանի սեփականատերերի և Afro Show Kalakuta շոուի աֆրիկացի երաժիշտների միջև, ովքեր հանդես են գալիս հենց նշյալ ռեստորանում: Սա եղել է կողմերի միջև առաջին բախումը երկար տարիների համատեղ աշխատանքի ընթացքում:

Երաժշտական խմբի ղեկավարի խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին հաստատության անվտանգության աշխատակիցների հետ: Նախ լեզվակռիվ է եղել, ապա՝ ծեծկռտուք:

Երաժիշտները տեղի ունեցածում մեղադրում են ռեստորանի անվտանգության աշխատակիցներին, ռեստորանի տերը՝ Զուրաբ Վարդանյանը՝ երաժիշտներին՝ պնդելով, որ վերջիններս հարձակվել են իր որդու վրա:

Խմբի ղեկավարի խոսքերով, այդ օրն ինքը կոտրվածք է ունեցել, չի կարողացել ելույթ ունենալ, դրա համար ցանկացել են հեռանալ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, իսկ ռեստորանի տերը պնդում է, որ ինքը վճարել է երաժիշտներին, սակայն վերջիներս փորձել են առանց ելույթ ունենալու հեռանալ:

Երկու կողմերն էլ դիմել են ոստիկանություն:

Նույն շարքից