Քաղաքական Միջազգային 

2019 թվականի արդյունքներով Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրաշրջանառությունը նվազել է 14,6 տոկոսով

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2019 թվականի վերջին տևական առևտրային պատերազմի ֆոնին կազմել է 541.22 միլիարդ դոլար, ինչը 14,6 տոկոսով ցածր է, քան 2018-ին, ասված է Չինաստանի գլխավոր մաքսային վարչության կողմից հրապարակած տվյալների մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ չինական մաքսային ծառայության տվյալների, Չինաստանից ԱՄՆ արտահանումը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 12,5 տոկոսով՝ կազմելով 418,5 միլիարդ դոլար, մինչդեռ Միացյալ Նահանգները Չինաստան ապրանքներ է ներմուծել միայն 122,7 միլիարդ դոլարի, ինչը 20,9 տոկոս է․ պակաս, քան 2018 թվականին։

Դեկտեմբերին Չինաստանից Միացյալ Նահանգներ արտահանումը կազմել է 34.4 միլիարդ դոլար, ներմուծումը՝ ԱՄՆ-ից՝ 11,2 միլիարդ դոլար:

Նույն շարքից