Քաղաքական Միջազգային 

Եթե դա չլիներ, նրանք այսօր տանը կլինեին՝ իրենց ընտանիքների հետ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ ուկրաիանական օդանավի կործանումը հրահրվել է Իրանի շուրջ ստեղծված լարվածության պատճառով: Օդանավի վթարի արդյունքում զոհվել է Կանադայի 57 քաղաքացի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե չլիներ լարվածություն, եթե վերջերս տարածաշրջանում չլիներ էսկալացիա, այդ բոլոր կանադացիներն այսօր տանը կլինեին՝ իրենց ընտանիքների հետ»,-Global TV-իին տված հարցազրույցում ասել է Թրյուդոն։

«Այսպիսի բաներ տեղի են ունենում կոնֆլիկտի և պատերազմի պայմաններում: Անմեղ մարդիկ կրում են դժվարությունները, և այն հիշեցնում է մեզ, որ պետք է շարժվենք լարվածության նվազման ուղղությամբ, գտնել ուղի, որի վրա այլևս չեն լինի հակամարտություններ և սպանություններ»,-ավելացրել է Կանադայի վարչապետը։

Ըստ նրա, այս իրավիճակում Իրանից պահանջվում է «ընդունել պատասխանատվությունը և ընտրել փոխհատուցման ինչ-որ ձև»։

Նույն շարքից