Հասարակություն 

Ասադը հետմահու պատվո շքանշան է շնորհել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հետմահու պարգևատրել է Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանին պատվո շքանշանով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի վարչապետի հայտարարությանը:

«Այս շքանշանով պարգևատրումը վկայում է Սիրիայի նախագահի խորը հարգանքն Իրանի Իսլամական Հանրապետութան գեներալ Սուլեյմանիի և նրա եղբայրների նկատմամբ»,-ասել է Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը Թեհրանում Իրանի առաջին փոխնախագահ Էսխակ Ջախանգիրի հետ հանդիպման ժամանակ:

Նույն շարքից