Հասարակություն 

Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Պերմում

Կրասնոյարսկից Մոսկվա թռչող օդանավն ուղևորներից մեկի ինքնազգացողության վատանալու պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Պերմի օդանավակայանում: Այս մասին հայտնում են Պերմի օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Օդանավի վայրէջքից հետո պարզվել է, որ ուղևորը խնդիրներ ունի ճնշման հետ: Նրան առաջին օգնություն են ցուցաբերել ու հոսպիտալացրել:

Ավելի ուշ օդանավը շարժվել է դեպի Մոսկվա:

 

Նույն շարքից