Հայաստան Քաղաքական 

Եթե Ռուստամ Բադասյանը լավ իրավաբան լիներ, Նարեկ Մալյանին դատի չէր տա. Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է. «Ասում են, որ արդարադատության երիտասարդ նախարար Ռուստամ Բադասյանն ու իր հարգարժան տիկինը լավ իրավաբաններ են: Գուցե...

Բադասյանը, եթե լավ իրավաբան և փորձված պաշտոնյա լիներ, ապա նման սխալ թույլ չէր տա և կնոջ, իրենց ընտանիքին պատկանող փաստաբանական գրասենյակի հետ կապված նման անօրինականության առկայության պայմաններում, գոնե դատական հայց չէր ներկայացնի ՎԵՏՕ հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար Նարեկ Մալյանի հանդեպ:

Եթե նախարարի պաշտոնն զբաղեցրած անձը նման սխալ է թույլ տվել, չի մտածել կոռուպցիոն ռիսկի հնարավորության ու հետևանքների մասին, ապա նույն կերպ՝ վաղը, մյուս օրը հնարավոր է նաև նման կիքսեր ու խախտումներ թույլ տա որպես կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձ: Իսկ այդ սխալն արդեն թանկ կարժենա մեր երկրի և բոլորիս համար...

Լավ, փորձված իրավաբանը նման անմտածված քայլ չէր անի և այս կերպ չէր ուժեղացնի կասկածներն իր բանակից ազատվելու օրինականության նկատմամբ...

Սակայն բավականին լավ իրավաբաններ կան, համապատասխան փորձով և ունակություններով, որոնք նախարար չեն դարձել...Եթե նրան են նշանակել, ապա հավանաբար հաշվի են առել նրա յուրային լինելու և հանձնարարությունը լռությամբ ու պարտաճանաչ կատարելու հանգամանքը՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի և Սորոսի Լարիսայի...Որը ես չեմ բացառում...

#սորոսի_յոնջաներ
#սորոսի_վաստակներ»:

Նույն շարքից