Հասարակություն 

Չելյաբինսկի բնակիչները կանաչ ձյուն են հայտնաբերել

Չելյաբինսկի բնակիչները կանաչ ձյուն են հայտնաբերել: Գունավորումը կարող էր տեղի ունենալ գրանիտային քարհանքից փոշու ներխուժման պատճառով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է բնապահպանական կրթության վարչության պետ Վիտալի Բեզրուկովը։

Ըստ բնապահպանի, այս ձյան մեջ հանրային առողջության համար սպառնալիք չկա․ «Սրանք բնական նյութերի մասնիկներ են: Չնայած դրան, փոշու տարածումը չպետք է դուրս գա ձեռնարկության սանիտարական գոտուց»,-ասել է նա՝ շեշտելով, որ հանքարդյունաբերության աշխատանքներում խախտումների դեպքում ձեռնարկությունը պատասխանատվության կենթարկվի, քանի որ գրանիտային փոշին չպետք է դուրս գա սանիտարական գոտուց։

Նույն շարքից