Եղվարդի բնակիչները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով չփակել ծննդատունը, որը փակվում է կոնկրետ թվից քիչ ծնունդներ ընդունելու պատճառով:
Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, սակայն, ինչպես երևում է, այդ հանդիպումը չի լինելու:
Քիչ առաջ հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանը մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը հայտնեց, որ մարզպետն Արսեն Թորոսյանի հետ բանակցությունների մեջ է:
«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս պահին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բանակցություններ է վարում, ժամը 15:00-16:00-ի կողմերը պատասխանը կլինի»,-նշեց նա:
Քաղաքացիները պատրաստվում են հենց տեղում սպասել վերջնական պատասխանին: