Իռլանդացի մարզիկ Քոնոր Մակգրեգորը կիսվել է ռուսաստանցիների մասին իր կարծիքով: Նրա խոսքերը մեջբերել է ESPN-ը, փոխանցում է Լենտան:
«Մոսկվայում ուղղակի հրաշալի է: Մոսկվան հիանալի տեղ է, ինչպես և ամբողջ Ռուսաստանը: Ես պետք է ասեմ, որ ռուսաստանցիներն ինձ իսկապես տպավորել են»,-ասել է Մակգրեգորը՝ նշելով, որ Մոսկվայում նա իրեն պաշտպանված է զգացել, չնայած որոշ տհաճ իրավիճակների:
Մարզիկը հավելել է, որ կցանկանար տարին ավարտել Հաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտով․ «Ես անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հաջորդ հանդիպմանը: Նա ասում է, որ ես պետք է հաղթեմ 10 մենամարտ: Վախ, վախ. Նա չի ցանկանում դա, բոլորը գիտեն»,-ասել է նա: