Հասարակություն 

Իրանում առաջին ձերբակալվածները կան ուկրաինական օդանավի կործանման գործով

Իրանում առաջին ձերբակալվածները կան ուկրաինական օդանավի կործանման գործով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի դատական իշխանություններին:

Ձերբակալված զինվորականների թվի մասին ինֆորմացիա չկա, այլ մանրամասներ ևս չեն հայտնվում:

Ավելի բաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ օդանավի կործանման գործում մեղավորները կկանգնեն դատարանի առաջ:

Ավելի վաղ Իրանի իշխանություններն ընդունել էին, որ հենց իրանական ուժերն են խոցել օդանավը՝ այն ընկալելով որպես թշնամական օբյեկտ:

Նույն շարքից