Գլխավոր Տեսանյութեր Տնտեսություն 

Անկախ աշխատավարձերի բարձրանալուց՝ պարգևավճարներ պետք է լինեն. Տիգրան Խաչատրյան

analitik.am

Էկոնոմիկայի նախարարությունում աշխատակիցներին պարգևավճարների ձևով վճարվող միջոցները կազմում են աշխատավարձի ձևով վճարված միջոցների մոտավորապես 1/3-ը: Այսինքն, շեղումներ չեն եղել այն սահմանաչափերից, որոնք ընդհանուր կարգով սահմանված են գերատեսչությունների համար: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեկը կարող է ավելի խրախուսված լինել, քան՝ մյուսը: Դա հենց պարգևավճարի առանձնահատկությունն է»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքերով, կամ պետք է համահարթեցում լինի՝ պարգևավճարը վճարվի որպես աշխատավարձ, ինչին ինքը դեմ է, կամ առանձին մոտեցում լինի. «Պարգևավճար պետք է վճարվի նրանց, ովքեր առանձնահատուկ ջանքեր են ցուցաբերում ու արդյունավետություն ունեն»:

Անկախ աշխատավարձի չափից՝ նախարարը կողմնակից է, որ պարգևավճարներ լինեն, քանի որ դրանց բուն իմաստն աշխատակցին խրախուսելն է:

Նույն շարքից