Քաղաքական Միջազգային 

Սերգեյ Լավրովը կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ-ի կողմից Սուլեյմանիի սպանության վերաբերյալ

Ամերիկյան ուժերի կողմից գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը բոլոր սահմաններից դուրս է գալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ-ի հակաիրավական գործողությունների կուլմինացիան եղավ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը: Ղասեմ Սուլեյմանին Իրանի պաշտոնական ներկայացուցիչն էր, ով պաշտոնական այցով գտնվում էր հարևան Իրաքում: Նրա սպանությունը դուրս է բոլոր միջազգային իրավական և ընդհանրապես մարդկային սահմաններից»,-ասել է նա:

Լավրովը Սուլեյմանիի սպանության մասին խոսել է Շրի Լանկայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

Նույն շարքից