Օդանավակայանում սուլող, սովորականից հաճախ աչքերը թարթող և հորանջող ուղևորներին ավելի հաճախ են հրավիրում լրացուցիչ ստուգումների: Այս մասին գրել է The Sun-ը՝ հղում անելով Screening of Passengers by Observation Techniques (SPOT)-ին։
Հրապարակման համաձայն, ստուգումների ընթացքում անվտանգության աշխատակիցներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում այդ նշաններին: Սակայն, համաձայն SPOT տեխնիկայի, դրանցից բացի, կասկածելի են համարվում նաև հաճախակի հազը, ներքև կախված գլուխը և «սափրվելուց հետո գունատ դեմքը»:
Տարօրինակ հագուստ կրող ուղևորները, ինչպես նաև վախի կամ նյարդայնության նշաններ ցույց տվողները, ամենայն հավանականությամբ, կկանչեն ստուգման: Օդանավակայանի աշխատակցին կարող է կասկածելի թվալ նույնիսկ թռիչքից ուշանալը։
Բացի այդ, որոշ չվերթների տոմսերի վրա մակագրված է SSSS (Secondary Security Screening Selection), ինչը նշանակում է, որ ուղևորը ստիպված կլինի անցնել լրացուցիչ մաքսային ստուգումներ: Դրա պատճառը կարող է լինել «վերջին րոպեին» տոմսի ամրագրումը կամ կանխիկ վճարումը: