Հասարակություն 

Այն վարորդները, ովքեր տարվա ընթացքում բալ չեն կորցնի, անակնկալ ունեն

analitik.am

Այն վարորդները, ովքեր 31.12.2020 թվականի ժամը 23։59֊ի դրությամբ կունենան 9բալային միավոր, որոնք չեն սպառել տարվա ընթացքում, և կունենան 0խախտում, ապա փաստաբան Անի Հալուլյանի կողմից կարող են ստանալ անվճար իրավաբանական ծառայություններ։

Մասնավորապես.

օրինապահ վարորդը 2021 թվականի ընթացքում կարող է ստանալ իրավաբանական անսահմանափակ խորհրդատվություն (քրեական, քաղաքացիական և վարչական գործերով),

օրինապահ վարորդը 2021թվականին կարող է օգտվել իմ՝ երկու դատական ներկայացուցչությունից (սահմանափակ գործերով),

2021 թվականին օրինապահ վարորդի նկատմամբ կայացված ակտերի բողոքարկում (3ակտ),

քրեական գործով ներգրավվելու դեպքում կգործեն զեղչեր,

2021 թվականին օրինապահ վարորդին անհրաժեշտ դիմումների կազմում՝ մինչև 5 դիմում։

Հ.գ.
Հարգելի վարորդ, զերծ մնա 2020 թվականին որևէ խախտում անելուց, և ինքդ օգտվիր վերը նշված իրավաբանական ծառայություններից բոլորովին անվճար՝ առանձին, կամ էլ՝ միաժամանակ։

Մի՛ վտանգեք այլ անձանք առողջությունն ու կյանքը, և Ձեր ազատությունը

Հարգանքներով՝

ՓԱՍՏԱԲԱՆ ԱՆԻ ՀԱԼՈՒԼՅԱՆ

Նույն շարքից