Հասարակություն 

Ստանամ պատասխանը և հասկանամ, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում. Արման Աբովյան

analitik.am

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է. «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները:

Հաշվի առնելով հարցը կարևորությունը, դիմել եմ Առողջպահության նախարարություն` հարցը պարզելու համար։

Անձամբ ես համոզված եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների և ծննդատների հաշվին, դա անթույլատրելի է։

Ստանամ պատասխանը և հասկանամ, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում»։

Նույն շարքից