Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց: Խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հասցրել մինչև հունվարի 1-ը մաքսազերծել ավտոմեքենաները, դրա համար հիմա ստիպված են մաքսազերծում անել արդեն նոր պահանջներով:
Քաղաքացիների խոսքերով, իրենք պատրաստ են եղել մինչև հունվարի 1-ը վճարել պահանջվելիք գումարը, սակայն պատկան մարմինները չեն արել. «Ինչո՞ւ են մեզ տուպիկի առաջ կանգնեցրել: Ես հենց հիմա 5 ավտոմեքենա ունեմ, որոնք սահմանից այն կողմ կանգնած են: Ես դեկտեմբերի 30-ին ի վիճակի եմ եղել հայտարարագրելու ավտոմեքենաս: Ասել եմ, որ կվճարեմ պահանջվելիք գումարը, սակայն չեն արել: Ինչու չդրեցին այդ մի հատ պեչատը: Միտումնավո՞ր են արել: Թող գան պատասխան տան՝ Շուշանիկը (ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյան) կտա, վարչապետը կտա, փոխվարչապետը կտա, չգիտեմ: Թող գան պատասխան տան: Թող գան ասեն, թե ինչու չեն մաքսազերծել իմ ավտոմեքենաները»:
Մեկ այլ քաղաքացի ասաց, որ ավոտմեքենաները բերել է դեկտմբերի 26-ին, սակայն ընդամենը մեկ բրոկեր է եղել. «Դեկտեմբերի 30-31-ին ասացին, որ Երևանի բրոկերներն էլ են անում, սակայն չեն հասցրել»: